Շվեյցարիայում միջսիրիական բանակցությունների վերսկսման սկիզբը մնում է փետրվարի 25-ը: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով չափավոր «Մոսկվա» ընդդիմության խմբի պատվիրակության անդամ Կայիր Ռանդա Կասիսին:
«Բանակցությունների վերսկսման օրը փետրվարի 25-ն է, սակայն նկատի ունենալով լոգիստական պատճառները` դրանք կարող են տեղի ունենալ ոչ թե Ժնևում, այլ Շվեյցարիայի այլ քաղաքում` համաձայն վերջին տվյալների»,-հայտարարել է Կասիսը: