Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Շրջանային 2/2 հասցեի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում