Բարի օր Հասարակություն 

Մեծ պահք. օր տասերկու

analitik.am

«Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար»(Բ Տիմ. 3.16-17)
Բ Օր. 7.11-8.1
Հոբ 9.1-10.2
Ես. 40.9-17

Հարց. Ինչպե՞ս ապաշխարել, որպեսզի ճիշտ ապաշխարություն լինի և ընդունվի Աստծո կողմից:

Պատասխան. Եթե զղջում ես կատարածդ հանցանքների համար, անհրաժեշտ է խոստովանել քահանայի առջև և թողություն ստանալ: Աստված Ադամին մեղքի համար արտաքսեց դրախտից և ասաց. «Երեսիդ քրտինքով քո հացը վաստակես» (Ծննդ. 3:19): Մենք առանց քրտինքի ապաշխարել չենք կարողանա:
Ապաշխարությունն անցնում է աղոթքով, ծոմապահությամբ, պահեցողությամբ, բարեգործությամբ, տևական կապ ունենալով քահանայի հետ: Ապաշխարությունը մոտեցնում է Աստծուն, ուստի մեր ապաշխարությունը ոչ թե Աստծուն է անհրաժեշտ, այլ՝ մեզ:

Նույն շարքից