ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացնում է «Խեցեգործություն եւ խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում եւ փայտի գեղարվեստական փորագրություն» եւ «Համակարգչային հմտությունների ուսուցում» դասընթացներ, որոնց մասնակցում են 35 դատապարտյալներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
