ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 19-ի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել:
ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Աշոտ Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Սամվել Ուզունյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Տիգրան Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Նշենք, որ օրեր առաջ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը եւ Ավան եւ Նոր Նորք դատարանների նախագահ Սամվել Ուզունյանը դիմումներ էին գրել եւ ազատվել պաշտոններից: