Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տարանջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթն է: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է Հայաստանում խաղողի օղու արտադրության խթանումը:
Արտահերթ նիստը կարող եք դիտել ուղիղ միացմամբ: