ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը կկնքվի հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը հավաստիացրեց, որ համաձայնագրի կետերի շուրջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև տարաձայնություններ չկան՝ կոչ անելով համբերել ևս մի քանի օր:
Նշենք, որ համագործակցության արդյունքում ՀՅԴ-ն կստանա երեք նախարարական պորտֆել: Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը, Կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները: