Նախօրեին ժամը 19.25-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում` նախկին «Մ. Մաշտոցի» համալսարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և վնասվել, չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները Հերացու փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող նախկին ճոպանուղու չշահագործվող շինության նկուղային հարկից` մոտ 7 մ խորությունից, դուրս են բերել 1998 թ. ծնված Ա. Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: