Հասարակություն 

Սերգո Կարապետյանը Հնդկաստանի դաշտերում ծանոթացել է գիտափորձերի արդյունքներին

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ, որտեղ նրան ընդունել է ինստիտուտի տնօրեն Թրիլոչան Մոհապատրան: Նախարարը շրջել է ինստիտուտի պատմության թանգարանում, ծանոթացել այդ կառույցի գործունեությանը: Այնուհետեւ նախարարը հանդիպում է  ունեցել ինստիտուտի առաջավոր գիտնականների հետ, որոնք ներկայացրել են ինստիտուտի ավելի քան հարյուրամյա գործունեության ընթացքում ձեռք բերված հաջողությունները:

Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին ընդգծել է գիտական, հետազոտական համակարգերի կարեւորությունը գյուղատնտեսության զարգացման գործում եւ հույս հայտնել, որ այս այցը կնպաստի ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտի  միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում նախարարը հատկապես կարեւորել է փոխայցելությունների, գիտական կառույցների միջեւ համագործակցության խթանման անհրաժեշտությունը:

Նախարարը եղել է նաեւ ինստիտուտի փորձարարական դաշտերում, ծանոթացել գիտափորձերի արդյունքներին:

Նույն շարքից