Համաձայն Ophthalmology ամսագրում տպագրված հետազոտության, արդեն իսկ շուրջ 2 միլիարդ մարդ տառապում է կարճատեսությամբ, իսկ 2020 թվականին նրանց թիվը 2,6 միլիարդի կհասնի:
Ըստ կանխատեսման, 2050 թվականին բնակչության մոտ 50 տոկոսը կտառապի տեսողական խնդիրներից: Նրանք նման ենթադրում են արել ուսումնասիրելով շուրջ 2,1 միլիոն մարդու:
Կարճատեսության դեմ պայքարելու համար խորհուրդ են տալիս օրվա ընթացքում շատ ժամանակ անցկացնել փողոցում ցերեկային պայծառ լույսի ներքո:
Ավելի վաղ մասնագետները խորհուրդ էին տվել օրը 3 ժամ անցկացնել 10 հազար լյուքս լուսավորությամբ վայրում: Իսկ փակ տարածքում անգամ ամենալավ լուսավորության դեպքում անհնար է ապահովել 5 հազար լյուքսից ավելին: