Հասարակություն 

ՀՀ ԿԳՆ երաշխավորել է վեց կազմակերպություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը։

 

Համաձայն հրամանի՝ երաշխավորվել են «Կրթության ազգային ինստիտուտը», «Մանկավարժական նախաձեռնություն»  հայկական ասոցիացիան, «Կրթության առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը», «Մաստեր Սթայլ» ընկերությունը, «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանը»:

 

Հրամանի համար հիմք է հանդիսացել մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:

Նույն շարքից