Քիչ առաջ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը 71 կողմ 17 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ::
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տարանջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթն է: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է Հայաստանում խաղողի օղու արտադրության խթանումը: