Հայաստան Քաղաքական 

Առաջիկայում ԱԳՆ-ն կունենա փոխնախարար, որը հատուկ կզբաղվի արտաքին տնտեսական խնդիրներով. ՀՀ նախագահ

Մոտ ժամանակներս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կունենա նախարարի տեղակալ, ով հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով:  Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների եւ առաքելության ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ, սա շատ կարեւոր է, որպեսզի այս կառույցում այդ մարդիկ մեր Էկոնոմիկայի նախարարության զարգացման գործակալության եւ մնացած նախարարությունների հետ միասին կարողանան համակարգել ու մեր ջանքերն ուղղել մեկ ուղղությամբ: Իհարկե, այս գործընթացում ներգրավվելու են նաեւ միջպետական բոլոր հանձնաժողովները, եւ քննարկվելու են այն խնդիրները, որոնք վերաբերում են տնտեսական հարցերին»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նույն շարքից