Մշակույթ Հասարակություն 

Այսօր մեծն Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրն է

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը ՀՀ կառավարության որոշման համաձայն` յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխվում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:
Հայաստանում գիրք նվիրելու օրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և «Գրողների միության» նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ` գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին, որով էլ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:

Նույն շարքից