Հասարակություն 

«Էսօր պլե՞ն ենք ընկել». Սեյրան Սարոյան

Այսօր Ազգային ժողովը 20 դեմ, 68 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին որոշումը:

Այս որոշման արդյունքում՝ Տարածքային կառավարման նախարարությունը տարանջատվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ է. Շարմազանովը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նիստը չի ավարտվում, այլ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգ: Նա պատգամավորներին կոչ արեց չհեռանալ խորհրդարանի տարածքից՝ ասելով, որ դեռևս քվեարկություններ են կազմակերպվելու:

: Սա դուր չեկավ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանին:

«Էսօր պլե՞ն ենք ընկել» ,- բացականչեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ձեր նման հերոսները չեն կարող պլեն լինել, մենք աշխատում ենք ի փառս Հայաստանի Հանրապետության»,- արձագանքեց Շարմազանովը:

Նույն շարքից