Հասարակություն 

Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի

Մոսկվայի մետրոյում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին տեղեկացրել են ՌԴ արտակարգ իրավիճակիների նախարարությունից:

 

Վթարի հետևանքով տուժել է 162 մարդ, 129-ը տեղափոխվել են Մոսկվայի բուժհաստատություններ։

 

Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան պիկ ժամի` «Պարկ Պոբեդի» և «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջև։

Մահացել է վեց արտասահամանցի, այդ թվում՝ Չինաստանի 2 քաղաքացի՝ 33 և 40 տարեկան։ Զոհերի թվում կան նաև Տաջիկստանի 24 և 25 տարեկան, Ղրղզստանի 24-ամյա և Մոլդովայի 46-ամյա քաղաքացիներ։ Մահացածներից 5-ի բնակության վայրը դեռևս հայտնի չէ, մյուս զոհերը Մոսկվայի բնակիչներ են։

 

Ընդհանուր առմամբ` վթարի վայրում մահացել է 11 տղամարդ և 9 կին, ևս մեկ տարեց կին մահացել է 71-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

 

Մոսկվայում այսօր սուգ է հայտարարված։ Մարդիկ ծաղիկներ և մոմեր են տանում «Պարկ Պոբեդի» և «Սլավյանսկի բուլվար» մետրոյի կայարանների մոտ։

Նույն շարքից