Հասարակություն 

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2014թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների մասին

2014թ. առաջին կիսամյակում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության (այսուհետ ԲՊՏ) կողմից ընդունվել, ամփոփվել և վերլուծվել են ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող բնապահպանական և բնօգտագործման վճար-վճարող հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված 2013թ. 4-րդ եռամսյակի, 2013թ. տարեկան և 2014թվականի առաջին եռամսյակային հաշվետվությունները: 2014թ. առաջին եռամսյակում տնտեսվարող սուբյեկտների ցընդունված բնապահպանական և բնօգտագործման վճարները և համապատասխան ծավալներն` ըստ տարածքային բաժինների և ոլորտների բերված  են աղ. 1-ում:

 

2014թ. բնապահպանական և բնօգտագործման վճարներ են ներկայացրել 3525 տնտեսվարող սուբյեկտ, 2013թվականին` 3351 տնտեսվարողսուբյեկտ, այսինքն լրացուցիչ հաշվառման են վերցվել 174 սուբյեկտ, այդ թվում շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ՀՀ տարածք ներմուծող և իրացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք:2014 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված հաշվետվություններով բնապահպանական և բնօգտագործման վճարի գումարը կազմել է 707761.25 հազարդրամ, իսկ 2013թվականի նույն ժամանակահատվածի համար այդ գումարի չափը կազմել է 176134.84հազար  դրամ, այսինքն այդ վճարատեսակներով աճը կազմել է 531,63 մլն.դրամ, որից շրջակա միջավայրին վնաս պատճառող` ՀՀ տարածք ներմուծող և իրացվող ապրանքների գծով` 470.34 մլն.դրամ:

 

         Ընդունվել են ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպություններից ստացված 2 տա-ջրտնտ, 2 տա-օդ և թափոն-1 տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները, որոնց քանակություններն ըստ մարզերի բերված են աղյուսակ  2-ում:

 

 

Աղյուսակ 2

ՀՀ

ՀՀ մարզեր

Ձև N 2 տա (ջուր)

Ձև N 2 տա (օդ)

Ձև N 1 թափոն

2013թ.

2012թ.

2013թ.

2012թ.

2013թ.

2012թ.

  1.  

Երևան

79

75

539

556

197

197

  1.  

Արագածոտն

198

181

111

108

237

222

  1.  

Արարատ

161

125

76

70

11

8

  1.  

Արմավիր

88

107

34

35

25

20

  1.  

Գեղարքունիք

84

60

50

67

83

76

  1.  

Լոռի

155

151

223

243

196

214

  1.  

Կոտայք

77

63

129

135

53

57

  1.  

Շիրակ

73

69

108

107

254

233

  1.  

Սյունիք

54

46

21

20

18

18

  1.  

Վայոց ձոր

93

96

18

20

8

9

  1.  

Տավուշ

30

26

23

28

18

20

Ընդամենը

1092

1031

1332

1389

1100

1050

   

 

Հաշվետվություններն ընդունվել են տարածքային բաժինների կողմից, իսկ դրանք  ըստ պահանջվող համակարգչային ծրագրի մուտքագրվել են ԲՊՏ ջրերի, մթնոլորտային օդի ու կենսառեսուրսների, հողերի, վտանգավոր նյութերի և թափոնների վերահսկողության բաժինների աշխատակիցների կողմից, ամփոփ տվյալները սահմանված ժամկետում (մայիս ամսին) տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն` պաշտոնական հրապարակման նպատակով:      

   

         Տեսչական աշխատանքների հիմնական ցուցանիշները բերված են աղյուսակ 3-ում: Հաշվի առնելով այն, որ ստուգումների աշխատանքային խմբերը  հիմնականում ձևավորվել են ԲՊՏ կառուցվածքային և տարածքային բաժինների աշխատակիցներից  և  տվյալների վերածածկումից  խուսափելու նպատակով համատեղ իրականացված ստուգումների արդյունքները բերված են աղյուսակի 17-րդ տողում, իսկ անտառների վերահսկողության բաժնի 16-րդ տողում բերված են ինչպես անտառների բաժնի աշխատակիցների, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարի անմիջական հրամաններով ձևավորված խառն աշխատանքային խմբերի կատարած ստուգումների արդյունքները: Իսկ  1-15-րդ տողերում բերված են համապատասխան բաժինների կողմից կատարված շրջայցերի և կամերալ (փաստաթղթային) ուսումնասիրությունների արդյունքները:  Աղյուսակից  հետևումէ, որ  վերահսկողական աշխատանքների արդյունքում տնտեսվարող սուբյեկտներում իրականացվել են`

 

          ԲՊՏ-ն ՀՀ օրենքով սահմանված կարգով տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացրել է 28  ստուգումներ (2013թ. նույն ժամանակահատվածում` 19 հատ):

 

Ընդհանուր առմամբ կատարված ստուգումների, փաստաթղթային ուսումնասիրությունների, օպերատիվ միջոցառումների և տեսչության վարույթին հանձնված գործերի վարչական վարույթի արդյունքում հայտնաբերվելեն 387 խախտումներ (20132.` 341 հատ ), որից`

 

-   ջրօգտագործման ոլորտում`  5,  նախորդ տարում`  12,

 

-   հողօգտագործման ոլորտում`  30, նախորդ տարում` 24,

 

-   կենսապաշարների օգտագործման ոլորտում` 270, նախորդ տարում`  225,

 

-   մթնոլորտի պահպանության ոլորտում` 27, նախորդ տարում` 13,

 

-   թափոնների և վնասակար նյութերի տեղադրման ոլորտում` 3, նախորդ տարում` 1,

 

-   սահմանված ժամկետում հաշվետվությունների չներկայացում` 48, նախորդ տարում` 62,

 

-   էկոփորձաքննության եզրակացության բացակայություն` 4, նախորդ տարում` 1:

 

         Կազմվել է վնասի հատուցման 241 որոշում` 34.2 մլն. դրամ  ընդհանուր գումարով (2013թ.` 218  արձանագրություն 53.4  մլն. դրամ): Կայացվել է վարչական տուգանքի  338  որոշում` 24.3 մլն.դրամ ընդհանուր գումարով (2013թ.` 303  որոշում` 20,3 մլն.դրամ գումարով):

 

Հայտնաբերված խախտումների բաշխումն ըստ բնապահպանական ոլորտների հետևյալն են`

 

Ջրային ռեսուրսների պահպանության և բանական օգտագործման ոլորտում հայտնաբերված խախտումների արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում ` 0.45 մլն. դրամ գումարով (2013թ.` 11 ակտ 1.16 մլն.դր. գումարով) և վնասի հատուցման 2 արձանագրություն` 0.67 մլն.դրամ գումարով:

 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում հայտնաբերված խախտումների համար կազմվել է վարչական տուգանքի 27 ակտ` 1.9 մլն. դրամ գումարով (2013թ.` 11 ակտ, 0,8 մլն. դրամ գումարով) և վնասի հատուցման 6 արձանագրություն` 2.57 մլն. դրամ գումարով:

 

Հողերի պահպանության ոլորտում բնապահպանական տեսչական աշխատանքների իրականացման արդյունքում հայտնաբերվել է հողային օրեսդրության խախտման 30 դեպք, ինչի արդյունքում 30 անձ ենթարկվել է 1.74 մլն դրամ վարչական տուգանքի և 13 անձի կողմից հողային ռեսուրսների աղտոտման համար հաշվարկվել է 2.28 մլն.դրամ գումարով վնաս (2013 թվականին` 24 խախտում, 23 վարչական տուգանքի ակտ 1.56 մլն. դրամ, 9 արձանագրություն` 4.87 մլն.դրամի):

 

Սահմանված կարգով եռամսյակային հաշվետվություն չներկայացնելու համար 48 տնտեսվարող սուբյեկտի պատասխանատու անձինք ենթարկվել են 3.3 մլն. դրամ վարչական տուգանքի (2013 թվականին կազմվել է 4.03 մլն դրամ գումարով 62 վարչական տուգանքի ակտ):

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում` հայտնաբերված ապօրինի ծառահատումների հայտնաբերման արդյունքում կազմվել է 14.36 մլն դրամ գումարի 189 վարչական որոշում և շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման 208 ակտ` 30.63 մլն.դրամ գումարով, (2013թ.` 11.0 մլն դրամ գումարի 151 վարչական որոշում և շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման 184 ակտ` 44.3 մլն.դրամ գումարով):

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում իրականացրած ամենօրյա շրջայցերի և ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է 42 խախտում, կազմվել է 1.85 մլն դրամի վարչական տուգանքի 33 որոշում և վնասի հատուցման 16 արձանագրություն 0.21 մլն.դրամ գումարով ( 2013թ.` 41 խախտում, կազմվել 2.01 մլն դրամի վարչական տուգանքի 33 և վնասի հատուցման 14 արձանագրություն 0.5 մլն.դրամ գումարով):

 

Առգրավվել է 109 հատ սիգ, 103.5 այլ տեսակի ձուկ (սահմանված կարգով հանձնվել է ծերանոցներին և գիշերօթիկ դպրոցներին), 129.05 կգ խեցգետին (կենդանի վիճակում բաց է թողնվել ջրային ավազան): Անալիտիկ լաբորատորիաների կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները`

 

Կենտրոնական լաբորատորիա - անալիտիկ հետազոտություններ է իրականացվել՝

 

1.Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի հարակից տարածքից նմուշառված հողի նմուշներում: Արդյունքում հայտնաբերվել է, որ մրգատու ծառերի աղտոտված հողի նմուշներում առկա են սահմանային չափը գերազանցող նավթամթերքի մեծ քանակություն:

 

2. Երևանի ՏԲ-ի հետ մասնակցել է Եղվարդի խճուղու տուն 6 բնակչի բողոքի հիման վրա այդ տարածքում իրականացված ստուգմանը և կատարել ջրի նմուշառում: Անալիտիկ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է լուծված թթվածնի թթվածնի քիմիական պահանջարկի, ամոնիում և ֆոսֆատ իոնների զգալի գերազանցումներ:

 

3. Ջրերի վերահսկողության բաժնի և Վայոց Ձորի ՏԲ-ի հետ մասնակցել է <<Ռաֆ էլ Գրիգ>> ՓԲԸ-ում իրականացված բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումներին և կատարել ջրի նմուշառում: Անալիտիկ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ցինկ և նիկել իոնների գերազանցումներ:

 

4. Արագածոտնի ՏԲ-ի կողմից Շահվարդ գետում արձանագրված ձկների անկման պատճառների որոշման նպատակով կատարել է գետի ջրերի անալիզ, ինչի արդյունքում հայտնաբերվել է լուծված թթվածնի, ԹՔՊ-ի, ԹԿՊ5-ի, ծծմբաջրածնի, ֆոսֆատ իոնի թույլատրելի քանակությունների գերազանցումներ:

 

4. «Հայասի գրուպ» ընկերության արտահոսքի ջրերում կատարված անալիզի արդյունքներում չեն հայտնաբերել ծծմբաջրածին, որը կարող էր կապ ունենալ Շահվարդ գետում տեղի ունեցած ձկների անկման հետ:

 

5. Ապարանի ջրամբարից Արագածոտնի ՏԲ-ի կողմից վերցրած նմուշի անալիզի արդյունքում պարզվել է, որ ջրամբարի ջրի պարամետրերից բնապահպանական նորմը գերազանցել է միայն ծծմբաջրածինը:

 

6.<<Ավշարի գինու գործարան>> ՍՊԸ-ի արտահոսքի ջրերում և մթնոլորտ արտանետվող գազային միացություններում կատարված անալիզի արդյունքում չի հայտնաբերվել բնապահպանական նորմերի գերազանցումներ:Բնապահպանական նորմերի գերազանցումներ չեն հայտնաբերվել նաև <<ՕԶՖ պրոդաքշն>> ՍՊԸ-ի կողմից մթնոլորտ արտանետվող գազային միացություններում:

7. Սյունիքի մարզի Սյունիք համայնքի <<Հին գերեզմանոցներ>> կոչվող գերեզմաններից 10մ, 40մ և 50մ հեռավորության վրա գտնվող հողի նմուշներից կատարված հողի 3 նմուշներում անալիզի արդյունքներումում հայտնաբերվել է, որ ֆոսֆատ իոնի հայտնաբերված կոնցենտրաիաները վտանգավոր չեն հողի համար:

 

8. Երևանի ՏԲ-ի կողմից Հրազդան գետից վերցրած ջրի նմուշների համեմատական անալիզի արդյունքում բնապահպանական նորմերը գերազանցել են ԹՔՊ-ն և ԹԿՊ5-ն:

 

Հաշվետու ժամանակահատվածում կենտրոնական լաբորատորիան կատարել է հողի 6 նմուշի 6 անալիզ, ջրի 10 նմուշի՝ 206 անալիզ, օդի 13 նմուշի՝ 13 անալիզ:

 

  ԱՐԱՐԱՏԻ ՏԲ-ի լաբորատորիան անալիտիկ հետազոտություններ է իրականացրել՝


     Արարատի մարզի Հովտաշատ համայնքի 6-րդ փողոցին հարող ջրատարից նմուշառված ջրի նմուշում: Անալիտիկ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է լուծված թթվածնի, ԹՔՊ-ի, ԹԿՊ5-ի սահմանված բնապահպանական նորմերի գերազանցումներ:

 

     Հաշվետու ժամանակահատվածում ջրի 1 նմուշում կատարվել է 21 ֆիզիկո-քիմիական վերլուծություն:

 

  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՏԲ-ի լաբորատորիա՝

 

         Բնապահպանական օրենսդրության նորմերի  պահանջների կատարման ստուգման նպատակով <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ Վարդենիսի կեղտաջրերի մաքրման կայանի մուտքի և ելքի մոտ կատարվել է ջրի նմուշառում: Անալիտիկ հետազոտությունները իրականացվել է ԲՊՏ կենտրոնական լաբորատորիայում:

 

        Հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքի ՏԲ-ի լաբորատորիան ջրի  2  նմուշում  իրականացրել  է42 անալիտիկ հետազոտություն:  

 

    ԼՈՌՈՒ ՏԲ-ի լաբորատորիա՝

          2014թ. 1-ին կիսամյակում ուսումնասիրություններ կատարելու նպատակով լաբորատորիա փորձանմուշներ են բերվել Փամբակ, Թեղուտ, Ձորագետ, Լալվար  գետերի տարբեր հատվածներից, <<Զամառլուջուր>> գետակից և <<Լոռիջրմուղկոյուղի>>  ՓԲԸ-ի գետը թափվող արտահոսքից:

 

         2014թ. 1-ին կիսամյակում լաբորատորիա բերված 7 փորձանմուշներում  (5 գետ, 1 հիմնարկ-ձեռնարկություն) կատարվել են103 ստուգիչ անալիզներ:

 

 ՇԻՐԱԿԻ ՏԲ-ի լաբորատորիա՝

 

       <<Շիրակ ջրմուղկոյուղի>> ՓԲԸ ՋՈՀ լաբորատորիայի ինքնամոնիտորինգի տվյալների արժանահավատությունը ստուգելու նպատակով կատարվել է հոսքաջրերի  նմուշառում և  ֆիզիկո-քիմիական անալիզներ՝Գյումրու կենսաբանական մաքրման կայանի թողարկից և Ախուրյան գետից (նախքան թողարկին միանալը), Կարկաչուն գետից: Համեմատական անալիզի արդյունքում բնապահպանական նորմերը գերազանցել են ԹՔՊ-ն, ԹԿՊ5-ն, կախույթները, սուլֆատիոնը, լուծվածթթվածինը:

 

   Հաշվետու ժամանակահատվածում  17 ջրին մուշներում կատարվել է 394 անալիզ:  

        

ՍՅՈՒՆԻՔԻ ՏԲ-ի լաբորատորիա՝

 

     Հաշվետու ժամանակահատվածում լաբորատորիայում անալիտիկ հետազոտություններ են իրականացվել հետևյալ օբյեկտներում`

 

1.    "Դանդի Փրիշս Մեթալս Կապան"  ՓԲԸ

 

2.    "ԶՊՄԿ" ՓԲԸ

 

3.    "Լեռ-Էքս" ՍՊԸ

 

 

4.    Ողջի գետ

 

5.    Գեղի գետ

 

6.   Գորիս գետ

 

 

     Վերցված16 նմուշներում որոշակի իոնների գերազանցումներ են արձանագրվել`  «ԶՊՄԿ» ՓԲԸ- կախյալ մասնիկների, Ողջիգետի ջրերում–ամոնիում իոնների, նիտրիտիոնների, կախյալ մասնիկների, Գեղիգետի ջրերում-կախյալ մասնիկների, Ողջի և Գեղիգետերում կախյալ մասնիկների գերազանցումները պայմանավորված են եղել հորդառատ անձրևներով,Գորիսգետի ջրերում–ամոնիում իոնների:

 

     Նշված ժամանակահատվածում լաբորատորիայի կողմից վերցվել է 33 ջրինմուշ և կատարվել  429 ֆիզիկոքիմիական վերլուծություններ:

 

Անալիտիկ լաբորատորիաների կողմից ընդհանուր առմամբ  կատարվել են 1030 ջրի,  25 հատ մթնոլորտային օդի և 1 հատ հողի անալիզներ: Ըստ կենտրոնական և տարածքային բաժինների  բաշխվածությունը հետևյալն է`

 

 

 

Հ/Հ

 

ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

 

ՕԲՅԵԿՏ

 

ՆՄՈՒՇ

ՕԴ

անալիզ

ՀՈՂ

անալիզ

ՋՈՒՐ

անալիզ

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1.

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

10

 

29

 

13

 

6

 

206

 

225

 

2.

 

ԱՐԱՐԱՏԻ ՏԲ-ի
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

1

 

1

 

0

 

0

 

   21

 

21

 

3.

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՏԲ-ի ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

1

 

2

 

0

 

0

 

42

 

42

 

4.

 

ԼՈՌՈՒ ՏԲ-ի
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

6

 

7

 

0

 

0

 

103

 

103

 

5.

 

ՇԻՐԱԿԻ ՏԲ-ի
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

5

 

17

 

0

 

0

 

394

 

394

 

6.

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՏԲ-ի
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

11

 

33

 

0

 

0

 

429

 

      429

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

34

 

89

 

13

 

6

 

1195

 

1214

 

 

Հաշվետու ժամանակահատվածում իրավապահ մարմիններին է ներկայացվել 30.1 մլն դրամ գումարի 8 գործ և դատարան` 93 հայց` 24.8 մլն դրամ գումարով: Ընթացք է տրվել, ուսումնասիրվել և պատասխանվել քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ստացված 40 դիմում-բողոքի:

 

Տեսչության կողմից տրվել են ջրօգտագործման և ջրհեռացման թույլտվությունների և դրանց գործողության ժամկետների երկարացման վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ, մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, դրանց գործողության ժամկետների երկարացման 71 կարծիք, թափոնների անձնագրերի վերաբերյալ 25 կարծիք, հողերի ժամանակավոր սխեմաների փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև ձկան և խեցգետնի սիրողական և արդյունագործական որսի թույլտվությունների մի շարք կարծիքներ:

 

ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե մուտքերը կազմել են 56.1մլն դրամ գումար (2013թ.` 33.98մլն.դրամ), իսկ ըստ գանձապետարանից ստացված տվյալների` 65.6մլն դրամ:

 

ԲՊՏ-ն հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ բնապահպանական ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակման, բնապահպանական տեսչության կարծիքին ներկայացված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, մեթոդական ցուցումների և կարգերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տալու ոլորտում:

 

ԲՊՏ-ն իր իրավասության սահմաններում մասնակցել է նաև բնապահպանական ոլորտի միջազգային պայմանագրերին և բնապահպանության նախարարության պարտավորություններին առնչվող փաստաթղթերի մշակման և հարցերի քննարկման համար նախարարությունում կազմակերպված խորհրդակցություններին և հանդիպումներին, ներկայացրել իր տեսակետը զանազան միջազգային ծրագրերի հայեցակարգերի վերաբերյալ:

 

ԲՊՏ երկու մասնագետ ներգրավված են ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 ԵՄ Թվինինգ ծրագրի աշխատանքներում:

 

Հաշվետու ժամանակաշրջանում տեսչությունում կատարվել են “Քաղաքացիական ծառայության մասին” ՀՀ օրենքի պահանջների կատարման համար պահանջվող որոշակի գործառույթներ:

 

Կատարված աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ տեսչական աշխատանքների բարելավման համար անհրաժեշտ են՝

 

I. Օրենսդրական բարեփոխումներ,

 

II. Ինստիտուցիոնալ փոփոխություններ,

 

 

III. Տեսչության տեխնիկական հզորությունների զարգացում,

 

IV. Տեսչական վերահսկողության թափանցիկության ապահովում,

 

V. Թիրախային բնապահպանական վերահսկողության կազմակերպում:

 

Օրենսդրական բարեփոխումներ - Բնապահպանական վերահսկողության գործընթացում ծագած բնապահպանական օրենսդրական բացերի վերացմանն ուղղված շարունակական իրավաստեղծ աշխատանքների (Գործող իրավական ակտերի փոփոխություն, դաշտի կարգավորմանն ուղղված նոր իրավական ակտերի մշակում) իրականացում:

 

Ինստիտոիցիոնալ փոփոխություններ - ՀՀ-ում ընթացող տեսչական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ներդնել բնապահպանական տեսչական համակարգի կառավարման օմտիմալ մոդել: Ամբողջովին ներդնել բնապահպանական ռիսկերի և ստուգաթերթերի հիման վրա ստուգումների կազմակերպման հայեցակարգից բխող դրույթները:

 

Տեխնիկական հզորությունների զարգացում - ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև հնարավոր ֆինանսական այլ դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ հասնել տեսչության` արդի պահանջներին համապատասխան տեխնիկական և գիտական սարքավորումներով վերազինման:

 

Տեսչական վերահսկողության թափանցիկության ապահովում- Շարունակել և կատարելագործել նախարարության պաշտոնական կայքում տեսչության աշխատանքային ծրագրերի, ստուգված կազմակերպություններում կատարված ստուգումների արդյունքների տեղադրման պրակտիկան: Խորացնել տեսչության երկխոսությունն ինչպես ստուգման ենթակա կազմակերպությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և հասարակության շահագրգիռ խմբերի հետ:

 

Թիրախային բնապահպանական վերահսկողության կազմակերպում- Տեսչության աշխատանքները կազմակերպել ըստ կազմակերպությունների բնապահպանական ռիսկերի առաջնայնության և ավելի գլոբալ բնապահպանական խնդիրների (Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարներ օգտագործողներ, Անտառային տնտեսություններ, ՀԷԿ-եր, Սևանա լճի էկոհամակարգեր….. ) ուսումնասիրման և դրանց լուծման համակարգով:

 

Տեսչության հիմնախնդիրներն են`

 

1. Գրասենյակային շենքերով ու գույքով տեսչության բաժինների հագեցվածության ցածր մակարդակը:

 

2. Տրանսպորտային միջոցների, վառելանյութի և շարժական էկոլոգիական լաբորատորիաների պակասը, գործուղման ծախսերի անբավարար քանակությունը:

3. Տեսչության աշխատանքների համար անհրաժեշտ համակարգիչների, ինչպես նաև կապի ժամանակակից միջոցների անբավարար վիճակը, ժամանակակից գիտա-տեխնիկական սարքավորումներով ու գործիքներով հագեցած անալիտիկական լաբորատորիաների պակասը:

4. Տեսուչների մասնագիտական գիտելիքների անբավարար վիճակը, նրանց համազգեստի լրակազմի մաշվածությունը և այլ հարցեր:

5.Պլանավորված և գործնականում իրականացվող ստուգումների թվի հարաբերության ցածր ցուցանիշը:

6.Ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա հակասությունները:

Նույն շարքից