Ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյփերն առաջարկել է Կալիֆոռնիա նահանգը բաժանել 6 մասի, որոնք նույնպես նահանգներ կլինեն։ Առաջարկվում է ստեղծել հետևյալ նահանգները՝ Ջեֆերսոն, Հյուսիսային Կալիֆոռնիա, Սիլիկոնե հովիտ, Կենտրոնական Կալիֆոռնիա, Արևմտյան Կալիֆոռնիա, Հարավային Կալիֆոռնիա։
Գործարարի խոսքով, Կալիֆոռնիան բաժանելու նախագիծն արդեն ավելի քան 1 մլն ստորագրություն է հավաքել։ Քվեարկության համար անհրաժեշտ է մոտ 800.000 ստորագրություն։
Դրեյփերի և նրա կողմնակիցների կարծիքով, հսկայական նահանգի բաժանումը, որտեղ ապրում է մոտ 38 մլն մարդ, թույլ կտա ստեղծել 6 նոր օրենսդիր մարմիններ և կառավարություններ։
Field Poll սոցհարցման տվյալներով՝ նահանգի բնակիչների 59%-ը դեմ է արտահայտվել գաղափարին։