Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Աբովյանի քաղաքային գրադարանում փետրվարի 19-ին` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, կայացավ տոնական միջոցառում` նվիրված փետրվարի 21-ին մայրենի լեզվի օրվան:
Միջոցառմանը ներկա գտնվեց նաև Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը: Վերջինս գրադարանին գիրք նվիրեց` կարևորելով գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումը մեզանում:
Վ. Գևորգյանը շեշտեց, որ թյուր է այն տպավորությունը, թե իբր գիրք կարդալն այլևս մոդայիկ չէ: Նրա համոզմամբ` գիրքը ոչ միայն հղկում է մարդուն, այլև նրան հաղորդում է նոր արժեհամակարգ և փորձառություն:
Մանրամասն այստեղ ` http://goo.gl/oeDikJ



