Դիսնեյլենդն աշխարհում հայտնի զբոսայգի է: Այն գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Անահայմ քաղաքում. ստեղծել է կինոռեժիսոր–մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը: Մուտքի ցուցանակին փորագրված է. «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր այստեղ ուրախություն կգտնեն»։
1995թ. Դիսնեյը՝ Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում հիմնել է զբոսայգի և այնտեղ «բնակեցրել» իր կինոնկարների հերոսներին։ Այնտեղ զարմանահրաշ կերպով միայուսված են իրականն ու հեքիաթայինը։
Դիսնեյլենդում հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր, և տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիների, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթներ, Պիզայի ընկնող աշտարակը /Իտալիա/, Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ բաներ։
Դեպի արևելք «ճամփորդողները» երևում է Թաջ Մահալը /Հնդկաստան/: Բարի ճանապարհ մաղթող լայնաթևք կիմոնոներով ճապոնուհիների և այլն։ Հնարավոր է «շրջագայել» նաև Աֆրիկայում, տեսնել Կլեոպատրա թագուհու ապարանքը Հին Եգիպտոսում , ուղտերի դանդաղ քայլող քարավանն անապատում, ջունգլիներում՝ ծառերի ճյուղերին ճոճվող չարաճճի կապիկներ, ժամանակ առ ժամանակ անսպասելի հայտնվող վագրաձիեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ, և այլ կենդանիներ։ Կարող են «հասնել» նաև Կենտրոնական ու հարավային Ամերիկա՝ Խաղաղ օվկիանոսի հարավային ափերը։
Ֆրանսիայում նույնպես, Դիսնեյլենդի նմանությամբ, Փարիզից 32 կմ հեռավորությամբ՝ Մառնա լա Վալեում, 1992թ. ստեղծվել է «Դիսնեյլենդ Փարիզը», որտեղ կան նաև հյուրանոցներ, խանութներ կազմակերպվում են ներկայացումներ, ատրակցիոններ և այլ միջոցառումներ։
Դիսնեյլենդեր կան նաև աշխարհի մի շարք քաղաքներում։