Քաղաքական Միջազգային 

Ֆրանսիան Ասադին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Ֆրանսիան Սիրիայի իշխանություններին և նրանց դաշնակիցներին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ իշխանության քաղաքական անցման մասին քննարկմանը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ուրբաթ տարածված հայտարարության մեջ:

«Ֆրանսիան մնում է չափազանց անհանգստացած հակամարտության վտանգավոր սրումից, մասնավորապես, Հալեպում, և քաղաքացիական անձանց, հոսպիտալների և դպրոցների նկատմամբ անթույլատրելի խախտումներից: Ֆրանսիան ռեժիմին և նրա կողմնակիցերին, այդ թվում՝ Ռուսաստանին, պաշտոնապես կոչ է անում վերջ տալ խաղաղ բնակչության դեմ հարձակումներին և անցնել փետրվարի 11-ին Մյունխենում ընդունված պարտավորությունների կատարմանը, այսօրվանից դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել քննարկումներն իշխանության քաղաքական անցման մասին ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հովանու ներքո»,- ասվում է կոմյունիկեում:

Նույն շարքից