Միջազգային Քաղաքական 

ՌԴ Անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայի ու տնտեսական ճգնաժամի հաղթահարման հարցերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի  19-ին հերթական խորհրդակցությունն է անցկացրել  Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Խորհրդակցության մասնակիցները մանրամասն խոսել են սիրիա-թուրքական սահմանին սրված իրավիճակի մասին, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել նավթի համաշխարհային   շուկաներում իրավիճակի մասին:

Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նավթի գները քննարկվել են «օտարերկրյա գործընկերների հետ Էներգետիկայի նախարարության գծով վերջին շփումների ընթացքում»: Բացի այդ, ինչպես հաղորդել է Պեսկովը, խորհրդակցությանը քննարկվել են ներռուսաստանյան օրակարգի սոցիալ-տնտեսական հարցեր, տեղեկացնում է  NTV-ն:

Խորհրդակցության մասնակիցների թվում են եղել խորհրդարանի երկու պալատի նախագահները, ուժային գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ կրեմլյան աշխատակազմի ղեկավար  Սերգեյ Իվանովը:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը եւ ռուսաստանյան Էներգետիկայի նախարարը պայմանավորվել էին նավթի արդյունահանումը սառեցնել հունվարի  11-ի մակա

Նույն շարքից