Միջազգային Քաղաքական 

Թուրքիայում վստահ են, որ Անկարայի ահաբեկչությունը կազմակերպել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Թուրքիայի մայրաքաղաքում զինվորականների տեղափոխող ավտոբուսների դեմ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) ընդհատակյա կառույցը։

Ինչպես տեղեկացնում է քրդական ANF-ը, TAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է. «Ֆաշիստական թուրքական բանակի շարասյան դեմ իրականացված հարձակումը եղել է որպես վրեժ։ Գործողությունն իրականացրել է մեր ուժերին կից «Անմահների գունդ» ջոկատի զինյալ Զընար Ռափերին՝ (Աբդուլբաքի Սոնմեզ)  ռումբով բեռնված մեքենան պայթեցնելու միջոցով։ Որպես TAK, մենք թուրքական իշխանություններից հաշիվ ենք պահանջելու քուրդ ժողովրդի դեմ իրականացվող հարձակումների համար եւ ամեն ինչի համար վրեժ ենք լուծելու»։

Նշենք, որ Անկարայում զինվորականներին տեղափոխող ավտոբուսների դեմ գործողության ժամանակ սպանվել է 28 զինվորական։

Դավութօղլուն ու Էրդողանը անհիմն պնդում էին, թե հարձակումն իրականացրել է Սիրիայի քրդերի YPG-ն (Ժողովրդի պաշտպանության ուժեր) եւ նույնիսկ իրականացնողի անունն էի տալիս, որն իհարկե չհամապատասխանեց իրականությանը։

 

Նույն շարքից