Այսօր կալանավորվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:Armtimes.com-ի հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ միակ բանը որ հայտնի է, դա այն է, որ դատարանը Գասպարիի խափանման միջոցը փոխել է եւ կալանավորել.
«Մենք դեռ դատարանի որոշումը չենք ստացել, ինչն արդեն իսկ խախտում է: Այս պահին մենք առանց դատարանի որոշման Վերաքննիչ բողոք են պատրաստվում ներկայացնել»,-ասաց Եգորյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին Վարդգես Գասպարին գտնվում է «Էրեբունու» ձերբակալվածների պահման վայրում, որտեղից ըստ ամենայնի կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում