Հուլիսի 18-ին, ժամը 11.21-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում լողալիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ա. Գ.-ին (ծնվ. 1989թ.) և տեղափոխել 2-րդ հանրային լողափի բուժկետ որտեղ նա ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Հուլիսի 18-ին, ժամը 10.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 47 շենքի 11-րդ բնակարանի վատառողջ բնակչին առաջին հարկ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 3-րդ հարկից անվնաս իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Օ.-ին (ծնվ. 1979թ.):