Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Տեր Հակոբ աբեղա Գրիգորյանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Արման Գրիգորյան:
Կարգալույծ է հռչակվել Տեր Հակոբ աբեղա Գրիգորյանը