Malaysia Airlines ավիաընկերությունը, որպես սկզբնական փոխհատուցում, 5-հազարական դոլար կվճարի Ուկրաինայի արևելյան շրջանում Boeing-ի կործանման հետևանքով զոհվածների ազգականներին: Այդ մասին հուլիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ընկերության փոխնախագահ Հեյբ Հորտերը:
«Մենք հասկանում ենք, որ ուղևորների ազգականները ֆինանսական մեծ ծախսեր են անում, մենք որոշեցինք նրանց 5-հազարական դոլար վճարել ծախսերի համար»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: