Եվրոպայում հարձակումների վտանգը շարունակում է բարձր մնալ: ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մենք նախկինի պես ենթակա ենք հարձակումների սպառնալիքի»,- RFI ռադիոկայանի եթերում ասել է Օլանդը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաղթելու համար: