Հասարակություն 

Արտեզյան ավազանի ձկնաբուծարանները տարեկան մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր բարձրորակ խմելու ջուր են արդյունահանում

Էրիկ Գրիգորյանը իր էջում գրում է. 


Արարատյան Արտեզյան ավազանի ձկնաբուծարանները տարեկան մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր բարձրորակ խմելու ջուր են արդյունահանում և մի քանի միլիոն ԱՄՆ $ ձուկ աճեցնելուց հետո անվերադարձ թափում Արաքս գետ:

Սաուդյան Արաբիայում ոռոգման և խմելու համար օգտագործվող ջրի պակասի պատճառով օգտագործում են նաև ծովի աղազրկված ջուր: 2014 թվականի տվյաներով մեկ խորանարդ մետր ջրի աղազրկման ծախսերը կազմում են 4 ԱՄՆ $:

Հայաստանից ընդամենը 1400 կմ հեռավորության վրա Հայաստանի ձկնաբուծարանների օգտագործած տարեկան 1 մլրդ խորանարդ մետր ջուրը արդեն արժե 4 մլրդ $ կամ որ նույնն է 1.62 տրիլիոն դրամ՝ շատ ավելի քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

Հայաստանում ջրի բացառիկ սեփականատեր ՀՀ քաղաքացին ձկնաբուծարաններից հարկերի տեսքով ստանում է 50 լումա մեկ խորանարդ մետր ջրի օգտագործման համար (մինչև վերջերս 5 լումա), 10 000 դրամ միանվագ՝ ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար, իսկ ձկնաբուծական արտադրանքը ազատված է հարկերից:

Նույն շարքից