Հասարակություն Պատահարներ 

Ձերբակալված ԻՊ անդամներին տեղափոխում են Մոսկվա

Եկատերինբուրգում ձերբակալված Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության անդամներին տեղափոխում են Մոսկվա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը հղում անելով իր ԴԱԾ աղբյուրին:

«Եկատերինբուրգում ձերբակալված  ԻՊ 7 անդամներին բերում են Մոսկվա, Քրեական գործը փոխանցվել է մայրաքաղաքի իրավապահ կառույցներին»,-ասվում է հաղորդագրությունում:

 Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ԻՊ անդամները կալանավորվեցին: Հաղորդվեց, որ ձերբակալվածները նախապատրաստել են Մոսկվայում , Սանկտ Պետերբուրգում և ՈՒֆայում իրականացնել ահաբեկչական գործողություններ:

Նույն շարքից