Էյմի Մալլինզը դերասանուհի է, մոդել և դիզայներ: Նա հայտնվել է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակի 50-րդ տեղում, նկարահանվում է ֆիլմերում և լուսանկարվում ամսագրերում:
Նա ի ծնե ունեցել է ոտքի ոսկորների զարգացման հետ խնդիրներ: Բժիշկների խոսքով՝ նրան բուժել հնարավոր չէ, նա երբեք քայլել չի կարողանա և 6 տարեկանում նրա ոտքրերը հեռացնում են:
Սակայն նրան հաջողվեց քայլել, վազել և թռչել: Ատլանտում օլիմպիական խաղերի ժամանակ նա անգամ ռեկորդ գրանցեց:
Էյմին ունի 12 տեսակի արհեստական ոտքեր, որոնցից մի քանիսը ինքն է հնարել: