Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 26-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։
Ինչպես հայտնում է Asbarez-ը՝ ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել 8 հայեր՝ Կարեն Խանլարյանը, Իվետ Դանիելյանը, Ալբերտ Պողոսյանը, Արբի Թահմազյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Ժորժիկ Աբրահամյանը, Վրեժ Տեր- Մարտիրոսյանը, Արմոնդ Բաղրամյանը։