«Այսօր ունենք մի իրավիճակ, որ ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործով Հայաստանի երրորդ կողմը հանդես գալն ուղղակի անհրաժշտություն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով որ դրա համար մեր երկիրն ունի բոլոր հիմքերը:
«Վերջին կես տարում այս ոլորտին առնչվող խնդիրներին ՄԻԵԴ-ն անդրադարձել է չորս հինգ անգամ: Գուրգեն Մարգարյանի հարցով, թե ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ի որոշումը, կանխատեսել չի կարելի, բայց դրա համար մեծ նշանակություն կունենա նաև Հայաստանի կատարած աշխատանքները»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով էլ, հայատացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է դարձել, դրա մասին են վկայում Սաֆարովի հերոսացումը, երկու դիվերսանտներին բակարան նվիրելը:
«Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը հետևողականորեն հստակ մշակված ընդամենը մեկ նպատակ է հետապնդել` տապալել բանակցային գործընթացն ու նախապատրաստվել պատերազմի: Այդ սպանությունը եղել է նշված նպատակի իրականացման առաջին քայլը: Հետո եղել է դրա պրոպագանդան, եղել են նաև ուրիշ սպանություններ և հակամարտության ակտիվացում: Իհարկե, շատ հեռու չեն գնացել այս 12 տարիների ընթացքում, բայցևայնպես, պետք է հստակ ֆիքսել նրանց դիրքորոշման փոփոխման հստակ պահը»-ասաց քաղաքագետը: