Հասարակություն 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք

Հուլիսի 18-20-ը Ծաղկաձոր քաղաքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք: Հավաքին մասնակցում էին ՀՀԿ Վայոց ձորի և Գեղարքունիքի տարածքային կազմակերպությունները: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ, որոնցում ներկայացված են եղել ավելի քան 150 ակտիվ երիտասարդ:

 

 

Մարզային երիտասարդական հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

 

 

Կարեն Ավագյանը կարևորեց նման հանդիպումները: <<Մարզային հանդիպումներն ընթացքի մեջ են: Դրանք էական նշանակություն ունեն, քանի որ մարզային երիտասարդական այս ծրագրերը ոչ միայն  կուսակցական, այլ նաև երիտասարդության ակտիվությանը նպաստող ծրագրեր են: Պետք է գտնվեն այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն մարզային երիտասարդության թե՛ հասարակական, թե՛ քաղաքական գործունեությունը, թե ուղղակի ազատ ժամանցը>>,-նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:

 

 

Բացումից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ հավաքի մասնակիցների հետ, ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի տուրիստական առանձնահատկությունները, երիտասարդության ուղղված ծրագրերն ու պատկերացումները, պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին:

 

 

Ծրագրի 3 օրերի ընթացքում Վայոց ձորի և Գեղարքունիքի երիտասարդները կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին իրենց հուզող երիտասարդական խնդիրները, մարտահրավերները և հետագա ծրագրերը:



ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նույն շարքից