Քաղաքական Միջազգային 

Քեմերոնը հայտարարել է ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի օրը

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունում մնալու կամ այն լքելու մասին հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, գրում է BBC-ն:

Դաունինգ փողոցում կառավարության հետ ճեպազրույցից հետո անելով իր պատմական հայտարարությունը՝  նա քվեարկությունը դիտարկել է որպես «մեր կյանքի ընթացքում ամենամեծ որոշումներից մեկը» և հայտարարել է, որ նա կքարոզի բարեփոխված ԵՄ-ի կազմում մնալու օգտին:

Իր հայտարարությունում Քեմերոնը նախազգուշացրել է, որ Եվրամիությունից դուրս գալը կլինի «ցատկ դեպի մթություն» և կոչ է արել ընտրողներին պաշտպանել իր բարեփոխումների գործարքը:

Նույն շարքից