Հասարակություն 

Ավիավթարի ժամանակ կենդանի մնալու տարբերակները

1. Ավիավթարի ժամանակ կենդանի մնալու հավանականությունը մեծանում է , եթե հագնված եք ճիշտ հագուստ և կոշիկ: Պատկերացրեք, թե ի՞նչ կոշիկներով հեշտ կլինի Ձեզ վազել, կամ արագ տեղաշարժվել վթարի ժամանակ՝ տափա՞կ կոշիկներով, թե՞ բարձրակրունկրներով: FAA (Federal Aviation Administration) մասնագետ Սինթի Կորբեթը ասում է, որ ինքնաթիռով մեկնելիս, հարկավոր է հագնել հարմար տափակ կոշիկ և երկար թևերով վերնաշապիկ: Վերջինս օգնում է հնարավորինս խուսափել այրվածքներ ստանալուց ավիավթարի ժամանակ: NTSB-ի հետազոտությունների արդյունքում ավիավթարների ժամանակ զոհվածների 68%-ը ավիավթարից հետո են զոհվում՝ այրվածքների պատճառով:

 

2.2007 թվականին «Ժամանակակից մեխանիկա» ամսագրի կատարած հետազոտությունների արդյունքում ինքնաթիռի հետևի մասում նոստողների կենդանի մնալու հավանականությունն ավելի մեծ է, քան առաջնամասում նստողների:

 

3. Ավիավթարի հավանականությունը ավելի մեծ է ինքնաթիռի օդ բարձրանալու ժամանակ և վայրէջքի:

 

4.Ավիավթարից հետո 90 վայրկյաններն ամենակարևորներն են: Պետք է հանգստություն և աշխատել հնարավորություն գտնել ինքնաթիռից դուրս գալու համար:

 

5. NTSB-ի հետազոտությունների արդյունքների համաձայն 1.2 միլիոն ավիաթռիչքներից միայն մեկն է ավիավթարով ավարտվում: Մեքենայով երթևեկելն ավելի վտանգավոր է, քան՝ ինքնաթիռով:

 

Նույն շարքից