Հասարակություն 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 20-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք, «Փարվանա» ռեստորանի մոտակայքում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր և Դավթաշեն գյուղերի միջնամասում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ 600 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նույն շարքից