Հասարակություն 

Կոտայքում 38-ամյա տղամարդը կնոջն ու դստրերին այրելու նպատակով բնակարանի վրա բենզին է լցրել

iravaban.net-ի փոխանցմամբ՝ 38-ամյա Գևորգ Ա.-ն մեղադրվում է կնոջն ու դսուտրերին սպանելու սպառնալիքների և այդ սպառնալիքներն իրականացնելու փորձ կատարելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  նա 2015 թվականի հոկտեմբերի 6-ին զանգահարել է  նախկին կնոջը. կինն ու դուստրը ասել են, թե իրեն տեսնելու և իր հետ շփվելու ցանկություն չունեն: Դրանից վրդովված հեռախոսազրույցի ընթացքում սպանության սպառնալիքներ է հնչեցրել ինչպես նախկին կնոջն ու դստերը, այնպես էլ մյուս երկու դստրերի  հասցեին:

Իսկ հետո սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ ստեղծելու միտումով, վերջիններիս վախեցնելու և նրանց մոտ տագնապի ու անվտանգության համար անհանգստության զգացում ստեղծելու համար ուղևորվել է մոտակա բենզալցակայան, գնել 2 լիտր տարողությամբ դիզելային վառելիք և գնացել նախկին կնոջ բնակության վայր, որտեղ դիզելային վառելիքը լցրել է պատուհանների վրա ու տան շրջակայքը և հեռացել:

Մանրամասները՝ iravaban.net կայք

Նույն շարքից