Կիևում Մայդանի զոհերի հիշատակի ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և կամուֆլյաժային համազգեստով մարդկանց միջև, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Կամուֆլյաժով մի քանի հարյուր մարդիկ, որոնք ներկայացել են «հեղափոխական աջ ուժեր», սկսել են վրաններ խփել Մայդանում:
ՈՒՆԻԱՆ-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները կրակ են վառել աղբամաններում, որոնց շուրջը մարդիկ հավաքվում են՝ տաքանալու:
Ակտիվիստները հայտարարում են, որ ներկայիս իշխաությունն ավելի լավը չէ, քան Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ժամանակ:


