Սերը նման է թմրանյութի: Ըստ գիտնակաների այն մարդիկ, ովքեր սիրած էակ ունեն նրանք կախվածության մեջ են ընկնում միմյանցից:
Սերը ապրելու միջոց է: Առանց սիրո հնարավոր չի լինի ապրել:
Սիրահարվածությունը տևում է 1.5 մինչ 3 տարի: Եթե զույգերը դրանից ավելի են իրար հետ լինում, ապա նրանց մոտ արդեն խորը սեր է և այն կտևի շատ երկար: Նման զույգերը կարող են իդեալական ընտանիք կազմել: Նրանց մոտ վեճերը թեթևակի են լինում և միշտ գալիս են ընդհանուր հայտարարի:
Սերը կուրացնում է: Սիրահարված ժամանակ չես նկատում ոչինչ և ոչ մեկի:
Որտեղի՞ց է գալիս դեպրեսիան: Այս հարցին գիտնականները պատասխանել են՝ երբ մարդ սիրո հարցում դժբախտ և չունի կողակից, նա ընկնում է դեպրեսիայի մեջ, նույնիսկ չարանում է աշխարհի նկատմամբ:
Տղամարդկանց մեծամասնությունը սիրահարվում է աչքերով: Տղամարդիկ անգամ սիրահարվում են մի կնոջ, որի անունն անգամ չգիտեն, ուղղակի այդ կինը նրանց վիզուալ գրավում է: