Մշակույթ Հասարակություն Գիտություն 

Հնդկական ասացվածքներ, որոնք կստիպեն Ձեզ արժևորել կյանքը

Ագահ մարդու փորը միշտ դատարկ կլհնի։

Ագռավն ուզեց կաքավի նման քայլել, իրենն էլ մոռացավ։

Ազնվությունը ամենալավ սովորությունն է։

Ածուխի հետ գործ ունեցողի ձեռքերը սև կլինեն։

Աղքատի միակ հարստությունն իր զավակներն են։

Ամեն բան իր ժամանակն ունի։

Ամեն մարդու համար իր տունը պալատ է։

Ամեն մարդու պատիվն իր ձեռքին է։

Այսօր այնպիսի բան մի անի, որ վաղը զղջաս։

Անսպասելի նվերը շատ հաճելի է։

Անբախտ ուղտին շունն էլ կկծի։

Անգործությունը սատանայական մտքեր է առաջացնում։

Անցածը ետ չի դառնա։

Աշխատասիրությունը հարստության մայրն է։

Առանց աշխատանքի քնջութից ձեթ չես քամի։

Առյուծը խոտ չի ուտի, եթե նույնիսկ սովից մեռնի։

Արգելված պտուղը համով կլինի։

Բախտավորի աչքում բոլորը բախտավոր են։

Բարի անունը ամեն հարստությունից թանկ է։

Բոլոր մարդիկ սխալական են։

Բոլորին մի արշինով չեն չափի։

Գեղեցիկ երեսը բոլորը կհամբուրեն։

Գինին ներս մտավ, խելքը դուրս թռավ։

Գիտությունից լավ բարեկամ չկա, հիվանդությունից՝ վատ թշնամի։

Գնաց աղոթելու, նստեցրին բամբակ գզելու:

Գողությամբ բերածը ջուրը կտանի։

Գրպանը լիքը, գլուխը դատարկ։

Եթե գինետանը ջուր էլ խմես, կասեն գինի է խմում։

Երկաթը երկաթով են կտրում։

Էշը ձի չի դառնա։

Ընթրիքից հետո մանանեխ։

Թմբուկները հեռվից հաճելի են հնչում։

Թռչունների մեջ ես ապրում, թռչնի լեզվով պիտի խոսես։

Ինը հարյուր մուկ խժռելուց հետո, կատուն Մեքքա ուխտ գնաց։

Ի՞նչ արժեք ունի լուսնի համար շան հաչոցը։

Ինչ որ գցես պղնձիդ մեջ, գդալդ կգա։

Ի՞նչ տեսակ էշ ասես, որ Քաբուլում չկա։

Ինչպես աշխատանքն է, այնպես էլ վարձատրությունն է։

Ինչպես դու ես ինձ նայում, այնպես էլ ես եմ քեզ նայում։

Ինչպես հայրն է, այնպես էլ որդին է։

Ինչքան մարդ, այնքան խելք։

Իր փողոցում շունն էլ է վագր։

Լավ ընկերը դժբախտության ժամանւսկ է ճանաչվում։

Լավ սկիզբը իմաստության կեսն է։

Լեզվի վրա մեղր, սրտում՝ թույն։

Լեզուդ ատամներհդ ետևը պահիր։

Լեզուն սուր մկրատ է։

Լռությունը համաձայնության կեսն է։

Խելոք թշնամին հիմար ընկերոջից լավ է։

Ծառն իր պտղով է ճանաչվում։

Ծեր թութակը ոչինչ չի սովորի։

Կաթիլ-կաթիլ քար կծակի։

Կճուճը կժին կգովի։

Կովի պոզերն իր համար ծանրություն չեն։

Կրակը յուղով չեն հանգցնի։

Կույրը հայելին ի՞նչ կանի։

Կույրն ի՞նչ է ուզում՝ երկու աչք։

Համբերությունը դառն է, պտուղները քաղցր։

Հիմարության դեմ դեղեր չկան։

Հրդեհը ծագելուց հեստ ջրհոր փորերս մասին մտածեւը ուշ է։

Ճրագն իր տակը լույս չի տա։

Մարդկանց արտաքինով չեն դատում։

Մեղրածոր խոսքեր ասելով բերանդ չի մեղրոտվի։

Մի ձեռքը ծափ չի տա։

Մի ձեռքով տալիս է, մյուսով վերցնում։

Մի նուռ, հարյուր հիվանդ։

Մի պատյանում երկու սուր չի տեղավորվի։

Մի փոքր կրակից ամբողջ անտառը կարող է մոխրանալ։

Միայն փորձն է մարդուն իսկական վարպետ դարձնում։

Միությունն ուժ Է։

Նա է ընկերդ, ով դժբախտության ժամանակ կանգնած է կողքիդ։

Նա իր մորթին փոխում է, ինչպես քամելեոն։

Նվիրած հորթի ատամներին չեն նայի։

Շտապ կատարած աշխատանքն անհաջող կլհնի։

Ո՞վ կասի թե իր թանը թթու է։

Որտեղ հոգս, այնտեղ անքնություն։

Որտեղ մեղր, այնտեղ ճանճ։

Չախկալը առյուծի մորթու մեջ էլ առյուծ չի դառնա։

Չարություն անողը չարությամբ կվարձատրվի։

Չափավորությունը մեծ հարստություն է։

Ջրի մեջ կոկորդիլոսի հետ մի վիճի։

Ջրում խեղդվողը ձեռքը տաշեղին էլ է գցում։

Ջուր չտեսած ոտքերդ մի հանի։

Սիրտդ միշտ արգելածին է ձգտում։

Սիրտը մեկ է, ցանկությունները հազար։

Սովորությունը բնավորություն է դառնում։

Վերմակիդ չափով ոտքերդ պարզիր։

Տանը առյուծ, դուրսը գառ։

Ցամաքում շունը կոկորդիլոսին քաշ կտա, ջրում՝ կոկորդիլոսը շանը։

Փիղը շան հաչոցից չի վախենա։

Փողը բոլորին կուրացնում է։

Փողի առաջ ավելի շատ են խոնարհվում, քան աստծու առաջ։

Փողով ամեն հարց կլուծվի։

Օձը երբեմն է կծում, չարամիտն՝ ամեն քայլափոխում:

Նույն շարքից