Հասարակություն Պատահարներ 

Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված

Փետրվարի 21-ին՝ ժամը 08.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված. անհրաժշետ է օգնություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:

Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատելով, որ կենդանաբանական այգու դիմաց ժայռաբեկորներ են թափվել ճանապարհի երթևեկելի հատված հեռացրել են դրանք և սահմանազատել տարածքը:

Նույն շարքից