Հուլիսի 23-ին, ժամը 01.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին արգելափակվել է ցեխակույտի մեջ և պահանջել օգնություն:
Հրշեջ-փրկարարները ոտքով մոտ 100մ մոտեցել են դեպքի վայրին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Օգնության է մեկնել մեկ մարտական հաշվարկ :
Պարզվել է, որ Վարդաձոր գյուղի 29-րդ փողոցի թիվ տներից մեկի մոտակայքում այրվել է Մ. Մ.-ի «ՎԱԶ 2101» մակնիշի 16SS652 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել առաջին մարտական հաշվարկը:
Հուլիսի 22-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 20 շենքի անձրևատար խողովակը վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձրևատար խողովակի ընկնելու վտանգ չկա: