Հասարակություն 

ՀՀ ՔԿՀ-ներում շարունակվում են դատապարտյալների միջև անցկացվող շախմատային մրցաշարերը

Շարունակվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջև անցկացվող շախմատային մրցաշարերը. տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Այսպես` փետրվարի 19-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց հերթական շախմատային մրցաշարը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Անդրանիկ Ասրյանը, երկրորդը` Արմեն Ղազարյանը, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում Արսեն Ավետյանն էր:

Նույն շարքից