Երբ սմարտֆոնը կամ հեռախոսը նոր եք գնում այն թարմ տեսք ունի, բայց չանցած մի քանի շաբաթ այն վերածվում է աղբի՝ բազմաթիվ հետքեր, քերծվաքծքներ են հայտնվում էկրանի վրա: Բայց կան մի քանի տարբերակներ, որոնց օգնությամբ այդ ամենը վերանում է և ձեր տեխնիկան ստանում է նոր տեսք:
1. Ատամի մածուկ
Քերծվածքներից ազատվելու համար պետք է ուղղկի մտնել լոգարան և վերցնել այնտեղիկ ատամի մածուկը և վերջ: Այն օգտագործվում է հետևյալ կերպ.
Վերցնում եք մաքուր, փափուկ կտոր և վրան լցնում ատամի մածուկը: Զգուշությամբ մածուկը քսեք էկրանի այն հատվածում, որտեղ քերծվածք կա: Վերջում խոնավ շորով սրբեք էկրանից ատամի մածուկի հետքերը:
2. Մեքենաների համար նախատեսված մաքրելու միջոցները
Հատուկ նյութերի միջոցով ինչպիսիք են Turtle Wax, 3M Scratch և Swirl Remover-ը կարողանում են հեռացնել քերծվածքները: Ուղղակի պետք է նյութը քսել փափուկ կտորի վրա և սրբել էկրանը շատ նուրբ շրջանաձև շարժումով:
3. Սոդա
Ջրի հետ խառնել սոդան, որպեսզի ստանաք մածուցիկ զանգված, այնուհետև փափուկ կտորով այն տարածեք քերծվածքների վրա:
4. Մանկական փոշի /պրիսիպկա/
Այն նույնպես օգտագործվում է ինչպես սոդան:
5. Բուսական յուղ
Մի կաթիլ բուսական յուղը կարող է վերականգնել ձեր տեխնիկայի նախկին փայլը: