ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրված մսի ծավալներն աճել են 5.6%-ով և կազմել 85 800.1 տոննա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 81 276.1 տոննա:
Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 6%-ով և կազմել 5 996.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 15.7%-ով և կազմել 421.8 տոննա: