Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ մերժել է հասարակական վայրերում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների զգացմունքների արտահայտման դեմ տուգանքներ սահմանելու օրինագիծը:
Օրինագծին կողմ է քվեարկել 101, դեմ՝ 0 պատգամավոր, այնինչ այն ուժի մեջ մտնելու համար պահանջվում է 226 ձայն:
Օրնագիծը Պետդումայում ներկայացրել է Իվան Նիկիտչուկն, ով նշել է, որ համասեռամոլությունը մահացու վտանգ է ներկայացնում հասարակության համար՝ շեշտելով նաեւ, որ ոչ ավանդական սեքսուալ ավանդույթների կրողները ներխուժել են ՌԴ բոլոր ոլորտները՝ շուու-բիզնես, լրատվամիջոցներ ու քաղաքականություն:
2015 թ.-ի հոկտեմբերին Պետդումային ներկայացրած փաստաթղթով նախատեսվում էր մինչու 5 հազար ռուբլի տուգանք կամ 15-օրյա բանտարկություն՝ ոչ ավանդական սեքսուալ հարաբերությունները հասարակական վայրերում արտահայտելու համար:
Պատմական անրադարձ կատարելով՝ դեռեւս 1936թ.-ին ՌՍՖՍՀ արդարադատության կոմիսար Կրիլենկոն համասեռամոլներին համեմատել էր ֆաշիստների ու բոլշեւիկյան համակարգի թշնամիների հետ:
Իսկ ահա՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամեն կերպ խրախուսում էր համասեռամոլությունը՝ առաջնորրդվելով՝ գեյերի իրավունքները՝ մարդու իրավունքներն են, իսկ մարդու իրավունքները՝ գեյերի իրավունքները կարգախոսով: Ներկայումս Արեւմուտքը հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսում ողջ աշխարհում համասեռամոլների իրավունքների պաշտպանության համար: Պրոպագանդիստական նպատակներով կազմակերպվում են գեյ-շքերթներ, որտեղ մարդիկ դուրս են գալիս ոչ թե իրենց իրավունքների պաշտպանության, այլ աղճատված սեքսուալ տարբերությունը ցուցադրելու համար:
Ֆաստորեն ՌԴ Պետդումայում հոմոսեքսուալ լոբբիին հաջողվեց հաղթանակ տանել ու օրինագիժը չընդունվեց: Իսկ զավեշտալին այն է, որ պատգամավորներից ոչ ոք դեմ չքվեարկեց, այլ ուղղակի պասիվություն դրսեւորից, ինչի հետեւանքով Ռուսաստանի գեյերը հնարավորություն ստացան շարունակել իրենց հաղթարշավը: