Մակեդոնիայի իշխանությունները Աֆղանստանից ներգաղթյալների համար փակել են Հունաստանի հետ սահմանը: Այս մասին փետրվարի 21-ին հայտնել են Մակեդոնիայի ոստիկանությունում: Իշխանությունների հաղորդմամբ՝ երկրի տարածք մտնել թույլ են տալիս միայն իրաքցիների և սիրիացիների՝ հայտնում է Associated Press-ը:
Այդ միջոցառումներն արվել են այն բանից հետո, երբ ավելի վաղ սահմանն աֆղանցիների համար փակել է հարևան Սերբիան: Որպես հետևանք՝ Մակեդոնիայի հյուսիսային սահմանամերձ Տաբանովցե գյուղում հավաքվել է մոտ 600 աֆղանցի փախստական, որոնք Սերբիա մուտքի թույլտվության են սպասում:
Բարդ իրավիճակ է նաև հույն-մակեդոնական սահմանին: Associated Press-ի տեղեկությամբ՝ շաբաթ օրվա երեկոյից Մակեդոնիա է կարողացել հասնել 300 մարդուց քիչ ավելի: Մակեդոնիայի ոստիկանությունը թոյլ է տվել մտնել միայն այն փախստականներին, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ են ունեցել:
Հունական ոստիկանության տեղեկությամբ՝ ներկայումս Մակեդոնիա մուտքի է սպասում ավելի քան 3.000 ներգաղթյալ: