Հայաստան 

Տուգանքների հետ կապված հարցերը կքննեմ առաջնահերթության կարգով. ՄԻՊ թեկնածու

Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետղևողական, պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ   այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու  մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը,  ԱԺ-ում հայտարարեց ՄԻՊ պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացնելով իր մոտեցումները:

«Մարդու իրավունքների  պաշտպանի դերը նորովի արժևորվեց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով: Մի կողմից բարձրացվեց այդ մարմնի նշանակությունը երկրի իրավական  համակարգի կատարելագործման հարցում, մյուս կողմից արձանագրվեց ՄԻՊ-ին դիմելու բացարձակ իրավունքը»,- ավելացրեց Արմեն Թաթոյանը:

ՄԻՊ թեկնածուն անդրադառնալով այսօր առկա հարցերին նշեց. «Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմը պետք է մշտադիտարկումներում ՀԿ-ների դերի բարձրացման օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնի», իսկ անդրադառնալով վարորդների իրավունքներին նա նշեց.- «Եթե կան տուգանքների լուսաբանման հետ կապված ընթացակարգային հարցեր, ապա ընտրվելու դեպքում ես պետք է այդ հարցերը քննեմ առաջնահերթության կարգով ։

Արման Թաթոյանի նախընտրական ելույթին   հետևեց  հարցուպատասխանը պատգամավորների հետ:

Հիշեցնենք, որ օմբուդսմենի թեկնածուն պետք է ստանա պատգամավորական մանդատների 3/5-ը՝ 79 ձայն 131-ից։

Նույն շարքից