ԱԺ քառօրյա նիստում մի քանի պատգամավորներ բարձրացրեցին ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման հարցը: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշումը կայացվել է բացառապես իրավական շրջանակում, և ճիշտ չէ այդ որոշման մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելը հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը , որը օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններից, կարողացել է որոշ մանրամասներ ճշտել Գասպարիի վերաբերյալ:
Շարմազանովը հայտնեց, որ Գասպարին առողջական խնդիրներ ունենալու մասին ոչ գրավոր, ոչ բանավոր դիմում որևէ մեկին չի ներկայացրել: